Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի վստահելին էր ընդգծված դանակավորը. դատախազի նախկին տեղակալ

Եթե ոմանց թվում է, թե պատվիրված հոդվածներով կարող է ինձ լռեցնել, պարզապես խորը դեպրեսիոն թյուրիմացության մեջ է:
Ես երբեք չեմ հրաժարվել, որ եղել եմ ԱԺ պատգամավոր և գործել եմ բացառապես իմ խղճով և համոզմունքով: Եվ դա չէի կարող լինել ընդդեմ հայ հասարակության: Սա միանշանակ է: (իմ բոլոր ելույթների տեսաերիզները պահպանվում են ինձ մոտ): Իմ ԱԺ պատգամավորի գործունեությունն իմ կենսագրության դարբնոցն է: Ցանկություն եմ հայտնել իմ գործունեությունը շարունակել մասնագիտական ոլորտում և անկախ այն հանգամանքից կնշանակվեի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, թե՝ ոչ, միևնույնն է ԱԺ-ի պատգամավորի գործունեությունից այդ փուլում հրաժարվելու էի:

Ի գիություն ոմանց, եթե ես նշանակվել եմ նախկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում (իսկ դատախազի պաշտոնը քաղաքական չէ) դա բնավ էլ չէր նշանակում, որ նախկին ՀՀ նախագահը պետք է ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքին հակասող հրամանագիր ընդուներ:

Հ.Գ. Ես երբեք չեմ կարող լինել դանակավոր: Ընդգծված դանակավոր էր նախկին նախագահի կողմից ՛՛խիստ վստահելի՛՛ և ՛՛մարդակեր՛՛ նախկին դատախազ գևորգ կոստանյանը՝ ով բնաջնջեց դատախազության համակարգը:

Հ.Գ. Ի գիտություն ոմանց. ես չեմ եղել կոռուպցիոն ոլորտը համակարգող ՀՀ դատախազի տեղակալ… Ես համակարգել եմ Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աշխատանքները: Այդ վարչության հսկողության մեջ չէին մտնում ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի քննվող քրեական գործերը: Հետևաբար իմ հսկողությունից դուրս էին բարձրաստիճան պատշոնյաների նկատմամբ հարուցված և քննվող կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող քրեական գործերը:

Հ.Գ. Եթե իմ խախտված իրավունքների վերականգնումը կարող է անվանարկվել, ապա ամաչելու ոչինչ չունեմ, քանզի երբեք տուրք չեմ մատուցել անարդարությանը:

Հ.Գ. Եվս մեկ կարևոր նկատառում. երբ նախկին ՀՀ նախագահի կողմից գլխավոր դատախազ ՛՛կարգված՛՛ մեծամիտ գևորգ կոստանյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ դատախազության համակարգը հողին հավասարացրեց և բազմաթիվ պարկեշտ դատախազների պաշտոնից ՛՛հեռացրեց՛՛՝ նա դանակավոր չէր, հիմա ես եմ դանակավորը՞:

Հ.Գ. Եվ վերջապես ես երբեք չեմ ստել ու չեմ ստի, գևորգ կոստանյանն է նախկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գցել թյուրիմացության մեջ և ոչ իրավաչափ, օրենքին հակասող հրամանագիր ստորագրել տվել և ոչ թե ես:

Հ.Գ. Ես ինքս եմ որոշում՝ երբ և ինչ միջոցներով պայքարել իմ խախտված իրավունքների վերականգման համար:
Այսքանից հետո մնում է փառք տալ Աստծուն, որ ֆիզիկապես ինձ չեն ոչնչացրել:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան