Search
Close this search box.

Գյումրիում մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Բակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների է հայտնաբերել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը։ Aravot.am–ը հայտնում է, որ պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել թափելու, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։

Մանկատնից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են։

Այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։