Search
Close this search box.

Արամ Դանիելյանի համագյուղացիները սղոցները ձեռքներին սպասում են մարզպետին. ֆոտո

Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մերձաձոր, Մամարիկ գյուղի բնակիչները փակել են Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը և պահանջում են Կոտայքի մարզպետի հետ հանդիպում։ Խնդիրը կապված է անտառահատման հետ, քանի որ բնակիչներին չեն թողնում, որ անտառից փայտ տանեն։

Այս պահին նրանք սպասում են մարզպետին։ Եվ եթե մեկ ժամից չգա, իրենց պահանջը չլսի՝ անկախ այն բանից, որ այս պահին իր մոտ մարդ կա-չկա, միևնույնն է իրենց պահանջը չի փոխվում։

Բնակիչները սղոցները ձեռքներին սպասում են մարզպետին․ «Եթե պետք լինի, 2-3 օր կմնանք այստեղ։ Պահանջում ենք վառելիքի փայտ, որ մեր ընտանիքներին պահենք, ձմեռը գոյատևենք»։