Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Lragir.am-ին ասաց, որ կալանքը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակելով: Դատարանը բավարարել է Ջոնիկ Աբարահամյանի փաստաբանի միջնոդրությունը՝ 5 մլն դրամ գրավ սահմանելու մասին:

Նշենք, որ Ջոնիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբարահամյանի ընտանիքին պատկանող գործարանի տարածքից մեծ քանակությամբ զենք էր հայտնաբերվել, իրավապահները կասկածներ էին հայտնել, թե այդ զենքը կապ ունի Մարտի մեկի հետ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, սակայն, օրերս լրագրողներին ասել է, որ փորձաքննությունը հաստատել է՝ Հովիկ Աբարահամյանի տարածքից հայտնաբերված զենքը կապ չունի Մարտի մեկի կրակոցների հետ: