Search
Close this search box.

Մենք որևէ տարածք հանձնելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ` իրավունք. Գևորգ Պետրոսյան

«Մենք հաստատակամ ենք այն տեսակետին, որ նախ չկա «գրավյալ տարածքներ» կոչվածը, երկրորդ` մենք որևէ տարածք հանձնելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ` իրավունք: Դա Արցախի ժողվրդի քննարկելու հարցն է».-Slaq.am -ի հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հիմնախնդրի մասին վերջին հայտարարություններին:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում որևէ մեկն անկախ իր պաշտոնական կարգավիճակից, քաղաքական հայացքներից, կամ որևէ այլ հանգամանքից իրավունք չունի նման որոշում կայացնել, կամ մասնակցել այդպիսի որոշմանը: Ըստ նրա` դա բացառապես Արցախի ժողովրդի իրավունքն է: «Ռիչարդ Միլսը և այլ պաշտոնյաներ ճիշտ կլինի խորամուխ լինեն իրենց բուն պարտականությունների մեջ, ոչ թե հանդես գան որիշ ազգերի ինքնորոշման իրավունքը խալխլել փորձելով».- հավելեց պատգամավորը: