Search
Close this search box.

Առաջարկ Հրազդանի քաղաքապետի թեկնածուներին

Հրազդանի համայնքի ղեկավարի հարգելի թեկնածուներ, Սևակ Միքայելյան և Levon Stepanyan :
Եթե՞ ինձ հետ, որպես դե ֆակտո Հրազդանի համայնքապետի առաջադրված թեկնածու, համաձայն չեք հրապարակավ ուղիղ եթերով բանավեճի…
Ապա առաջարկում եմ, ևս` երկու ձևաչափ:
1. Առանձին, հարցազրույցի ձևաչափով ուղիղ եթերում, ես պարզապես կվարեմ: Հարցերն կարող են լինել, ծրագրերի շուրջ և կհնչեցնեմ, ուղիղ եթերով հետևողների որոշ եթերային հարցերից…
Հաջորդ ձևաչափը…
2. Եթե՞ դե յուրե առաջադրված, երկու թեկնածուներդ համաձայնվում եք բանավեճի, կլինի թոք շոու, ես կրկին կլինեմ չեզոք` վարող, բացի իմ հարցերը, դուք իրար հարցեր կտաք, Ձեզ և Ձեր ծրագրերն կներկայացնեք, այնուհետև` կպատասխանեք ուղիղ եթերով հետևողների եթերային հարցերին: Բանավեճն լինելու է հավասար, ազատ պայմաներում, ձևաչափը, կանոնները թեկնածուների հետ նախապես կհամաձայնեցվի, կընձեռվի համաչափ հնարավորություն: Եկեք մեր համաքաղաքացիներին ընձեռենք թափանցիկ հնարավորություն, այլ` իրավիճակում, հրապարակավ լսելով Ձեզ, ավելի տեղեկացված լինելով կողմնորոշվեն , որ թեկնածուին վստահեն, ընտրեն, Հրազդան համայնքի ղեկավար: Սպասում եմ, Ձեր արձագանքին:
Առաջարկված բոլոր ձևաչափերից որևէ մեկն կարող է կայանալ, եթե երկու թեկնածուներն միասին տան իրենց պաշտոնական համաձայնությունը:
Պատրաստ եմ, նաև` քննարկել և ընդունել Ձեր առաջարկած, նախընտրած ձևաչափի տարբերակը : Առաջարկում եմ վաղն` հանդիպենք և միասին քննարկենք հնարավոր տարբերակները…
Բանավեճն ցանկալի է լինի, քարոզարշավի վերջին օրը…

Հարգանքով` Գագիկ Աթասյան