Search
Close this search box.

Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատությանը» հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կամ էլ եթե դաշինքով, ապա «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեծ հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա, բայց քանի որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «իմ քայլը» դաշինք լինի»,-ընդգծեց Փաշինյանը:

Հարցին, թե «Ելք»-ի իրենց գործընկերները կլինե՞ն դաշինքում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ասացի, որ Երեւանի ավագանու ընտրությունների ֆորմատով ենք գնալու»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է վտվել վարչապետի պաշտոնից, իսկ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: