Search
Close this search box.

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին, իրենց չապրած կյանքի համար

Իրական կյանքում ոչինչ չի սղագրվում, իսկ քաղաքականության մեջ առավել ևս:
Անթույլատրելիի սահմանագիծը վազանցած ոչ մի պաշտոնյա չպետք է անպատիժ մնա: Հասարակության հույսն ու հավատը խորտակած իշխանություն ներկայացուցիչները պետք է անպայմանորեն պատասխանատվության կանչվեն: Չէր կարող աղքատ երկրում լինել այդքան միլոնատեր պաշտոնյաներ: անթույլատրելի էր:Իսկ եթե դեռ ոմանց թվում է, թե կարող են թալանածը վայելել եվրոպաներում, ապա դա նրանց մանկական դժբախտ երազանք է:
Այ՛ո, դժբախտաբար ես տեսել եմ նման պաշտոնյաների: Տեսել եմ աստեղնային կյանքով ապրող պաշտոնյաների, որոնց թվում էր՝ պետությունը իրենք են: Իսկ պետությունը ես եմ, դուք եք, պետությունը մենք ենք՝ ժողովուրդն է:
Սեփական ժողովրդին և Հայրենիքը ավերած մարդը անարժեք է՝ բոլոր առումներով, իսկ պատասխանատվությունից խուսափող աճպարարները դժբախտ մարդիկ են: Այդպիսիք դժբախտ են բոլոր առումներով: նրանց համար չկա որևէ սրբություն՝ ծնող, ընտանիք, ընկերություն: Հայրենիք. նրանք իրենցից բացի ոչ մեկի չեն տեսնում: Այսօր այդ ձախողվածներից ոմանք այլևս պաշտոն չեն ուզում. նրանք հեռանում են Հայաստանից Եվրոպական Միությունում աշխատելու: Իսկ ավելի ճիշտ, նրանք խուսափում են՛պատասխանատվությունից: Ստացվում է, որ շուրջ տաս տարի դատաիրավական համակարգը մասսայական բռնաբարումների ենթարկածն իրեն իրավունք է վերապահել խոսել ազնվության մասի՞ն: Երբեք, ոչինչ չի մոռացվել և չի մոռացվի:
Իսկ ով պետք է է պատասխան տա մարդկանց՝ սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին իրենց ՛՛չապրած՛՛ կյանքի համար: Ո՞վ, հարցնում եմ:Հեշտ է խոսել ազնվության մասին, մինչդեռ դժվար է ապրել ազնիվ: Ոչ մեկ չկասկածի, որ ես հասնելու եմ Եվրոպա: մարդկանց հույսն ու հավատը բռնաբարող մեծամիտը չի կարող լինել ազնիվ, չի կարող և վերջ:
Այսօր եկել է հատուցման պահը, պատասխան տալու պահը: և ոչ թե թռնելու: Իսկ այն դժբախտները՝ ովքեր ընդամենը ամիսներ առաջ իրենց երջանիկ էին համարում հայ մարդուն ՛դժբախտացնելով պետք է հատուցեն:
Բարդ է հիշել բոլոր այն ողբերգությունները, որոնց միջով անցել է հայ մարդը. նա աքսորվել է սեփական հողից, բայց մնացել է անպարտ, անկոտրում: Ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենտնը մի առիթով ասել է. «Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:
Հ.Գ. Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա:

Արմեն Դանիելյան