Search
Close this search box.

ԱԱԾ տնօրենը «հակահեղափոխության» եւ Քոչարյանի «հայցերի մասին»

Վարչապետի հրաժարականից հետո էլ ուժայինները կաշխատեն «արտակարգ ռեժիմով»: Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացրել է, որ որեւէ մեկին եւ որեւէ քաղաքական ուժի թույլ չեն տա ՀՀ-ում սահմանադրական կարգ խախտել:

«Ուժայիններս արտակարգ ռեժիմով կատարել ենք մեր պարտականությունները օրենքի տառին համապատասխան, այսօր էլ»:

Վանեցյանն ասել է, որ հակահեղափոխության վտանգ միշտ կա.

«Այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ եւ պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները՝ բացառելու ցանկացած իրավախախտում ՀՀ-ում:

Սահմանադրությամբ ուժայինները ենթարկվում են վարչապետին: Հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին եւ թույլ չենք տա, որ հանկարծ որեւէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որ բերեն Սահմնադրական կարգի խախտման»:

Վանեցյանն անդրադարձավ նաեւ Քոչարյանի կողմից իր նկատմամբ ներկայացրած հայերին՝ ասելով, որ իր կողմից որեւէ զրպարտություն չի եղել:

«Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի ԱԱԾ տեսանյութերից եւ դա դուք կտեսնեք ամբողջությամբ»,-ասել է Վանեցյանը, ապա ասել, որ ինքը կխոսի միայն փաստերով: Մեկ անգամ է եղել ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ, որ առաջնորդվել է էմոցիաներով, որից հետո հասկացել է սխալը»: