Search
Close this search box.

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, օրակարգում է նաև 3 մարզպետների նշանակման հարցը

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում 5 հարց է` բոլորն էլ զեկուցվող:

Հարցերից մեկը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախատեսված է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկը, ինչպես նաև Արագածոտնի, Սյունիքի և Արմավիրի մարզպետներ նշանակելու որոշումները: