Search
Close this search box.

Դատարանները հակահեղափոխության կազմակերպիչ

Հայաստանի արդարադատության համակարգը հայտնվել է հակահեղափոխության կազմակերպչի և հրահրիչի դերում: Դատարանները իրենց կայացրած անհիմն ու ապօրինի որոշումներով մարդկանց ստիպում են դուրս գալ փողոց և հիմա էլ պայքարել նոր Հայստանի իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով դատարանները ինչ-որ տեղից իջեցված հրահանգով արգելանք են դնում շինաշխատանքների վրա և շաբաթներով ձգձգում դատական վեճերի լուծումը: Արդյունքում տուժում են այն շինարարները ովքեր կառուցում են այդ շենքերը, հիմնականում վարկային միջոցներով, ինչի արդյունքում նրանցից շատերը հայտնվել են ֆինանսական վատ վիճակում: Ավելի վատ է այն հարյուրավոր և հազարավոր բանվորների և ճարտարապետների վիճակը, ովքեր անմիջականորեն աշխատում են այդ շինարարություններում, և դատարանների նման գործունեության պատճառով զրկվում են աշխատանքից և բնականաբար ապրուստից: Դատավորին ինչ կա, նա իր աշխատավարձը այսպես թե այնպես ստանում է: Մեր տեղեկություններով դատարանների գործունեությունից դժգոհ բանվորները մտադիր են բողոքի ցույցեր կազմակերպել դատարանների շենքերի հարևանությամբ, իսկ եթե դա էլ չօգնի ապա իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար նաև կառավարության շենքի մոտ: Նրանց միակ հույս այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ- որ կերպ կարձագանքի և փորձի լուծել իրենց մտահոգող խնդիրը: