Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեկտեմբերի 9-ին կամ 10-ին կլինի ԱԺ արտահերթ ընտրություն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ վարչապետի հրաժարականից հետո ֆորս մաժորային իրավիճակներ չեն լինի:

«Շատ հանգիստ երկու շաբաթը կանցնի: Վստահ կարող եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ դա նշանակում է՝ Սահմանադրության համաձայն մենք հրաժարականից երկու շաբաթ անց կունենանք խորհրդարանի լուծարման սկիզբ», — նշեց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն ասաց՝ պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հատկապես իրավական առումով:

«Մենք առաջիկայում քննարկելու ենք Ընտրական օրենսգիրքը: Ես, օրինակ, մեծ վերապահում ունեմ այն դրույթի հետ, որ ԱԺ պարտադիր պետք է անցնեն նվազագույնը չորս քաղաքական ուժեր: Այստեղ մենք կունենանք խնդիր հանրային վստահության հետ»,- շարունակեց պատգամավորը՝ նշելով, որ այդուհանդերձ չի հաջողվելու Ընտրական օրենսգիրքն ամբողջ ծավալով քննարկել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում անտեսվելու են նաև Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները:

Factor.am-ի հարցին՝ դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար, պատգամավորը պատասխանեց. «Եթե հիմա ասեմ, որ Հայաստանին կկախեն, նման բան չի լինի, բայց մենք ստորագրել ենք փաստաթղթեր, որ պետք է կատարենք իրենց հանձնարարականները: Նրանք մեզ ասել են, որ դա մեր ներքին խնդիրն է»: Մանրամասները՝ տեսանյութում: