Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով մեկը մահացել է մինչ շտապօգնության հասնելը, մյուս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Մեքենայում եղել են պապիկը, տատիկը և թոռնիկը:
Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: