Search
Close this search box.

Արագածոտնում 25-ամյա քաղաքացին մնացել է ավազաշերտի տակ. հայտնաբերվել է նրա դին

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի տարածքում ավազահանքում ավազաթմբի փլուզման հետևանքով մոտ 30 տարեկան քաղաքացին մնացել է ավազի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավազաշերտի սահքը տեղի է ունեցել Զովասար գյուղի վարչական տարածքում:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հայտնաբերել են Ռ. Ա.-ի (1993 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: