Search
Close this search box.

Ազգությամբ հայուհին դարձել է Բաշկիրիայի առաջին տիկին

այուհի Կարինե Ավետիսյանը դարձել է Բաշկիրիայի նոր առաջին տիկինը: Նրա ամուսինը՝ 54-ամյա Ռադի Խաբիրովը, ով 2017 թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը, վերջերս նշանակվել է Բաշկորտսոտանի Հանրապետության ղեկավար:

«36-ամյա Կարինեն կրթությամբ ատամնաբույժ է, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը: Ռադիի հետ հանդիպման ժամանակ նա արդեն ուներ դպրոցական տարիքի որդի, որն այժմ մեծանում և դաստիարակվում է ընտանիքում», – ինչպես փոխանցում է rusarminfo-ն, այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Նշվում է նաև, որ նախորդ տարի զույգը որդի է ունեցել, ում անվանել է Ֆարիտ կնոջ հայրական պապիկի պատվին: