Search
Close this search box.

Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի հաղորդագրությունը հոգեհանգստի և հուղարկավորության վայրերի և ժամերի մասին

Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը:

Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին Հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Հուղարկավորությունը։