Search
Close this search box.

Վերնիսաժում սպանության գործով հետախուզմամբ հայտնաբերված Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվող, օրերս հայտնաբերված Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, քննչական մարմինը դիմել է դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար:

Հիշեցնենք, որ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր մեկ անձ, ևս մեկը՝ Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, վիրավորվել: