Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կներկայացնի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

«Նախնական կարող եմ ասել, որ ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան։ Եվ սրա համար ես ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», – ասել է Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը: