Search
Close this search box.

Փաշինյանի արձագանքը Կոստանյանի և Սահակյանի հայտարարություններին չուշացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն քիչ առաջ արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Կոստանյանի և Արման Սահակյանի հայտարարություններին:

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։

Դուխո՛վ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Կոստանյանն ու Սահակյանը հայտարարել էին, որ վարչապետ Փաշինյանն ազնիվ է, և իրենք սատարում են նրան: