Search
Close this search box.

Այսօր ԱԺ-ում մարդ ա վատացել. Արմեն Դանիելյան

Իսկ առհասարակ բեջուռաների մի տեսակ կա, որ ինքն անզգամ է և ոչ մի պարագայում ելման դիրքի չի գալիս, եթե անգամ սեփական ծնողն իր ոտքերի տակ մատաղ լինի:
Երբ շուրջ հինգ ամիս առաջ ոմն մեկին, իսկ դա մեր հասարակության մեջ մեծ նողկանք վայլելող գևորգ կոստանյան է, խնդրում էի եղբայրաբար փոխանցել նրան, որ եկեղեցի գնա ու մոմ վառի, հավատացած էի, որ նա մի օր «փորձելու» հրեշտակի կերպարանքով ներկայանալ և մարդկանց մոտ ոչ միայն խղճահարություն առաջացնել, այլև խոսել վեհ, ազնիվ գաղափարների և համամարդկային արժեքների մասին: Հավատացած եղեք, որ նա գտնվում է հերթական հոգեկան նոպայի մեջ, կամ գուցե ցանկանում է «արդար աշխատած» փողերը վայելել եվրոպաներում (ինքը անգլերեն գիտի և մի քանի ամիս առաջ ծաղրել էր, թե բարձրաստիճան պաշտոնյան խայտառակ վատ է խոսում անգլերեն):
Եվ ասպես, խոսքն այնպիսի մի անպետք բեջուռայի մասին է, ով՝ բառիս բուն իմաստով, առանց խղճի խայթ զգալու վերացրել է սահմանադրաիրավական մի ինստիտուտ՝ ողջ դատախազության համակարգը,
ՀՀ նախագահի օգնականի կարգավիճակում իր բացառիկ մեծամտության շնորհիվ «վիժեցրել» է դատաիրավական բարփոխումները և միջոցառումների ծրագիրը:
Իսկ որպես ՀՀ հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ. այս առումով միայն ասեմ՝ համատարած կողոպուտ և թալան. ապացուցելու ոչինչ չկա այլև:
Եվ վերջապես նա ԱԺ-ի այն պատգամավորներից է՝ ումից հասարակությունը պարզապես զզվում է:
Այսքանից հետո խոսել Փաշինյանին աջակցելու մասին: պարզապես բարեխիղճ մոլորություն է: Եթե գևորգ կոստանյանին դեռ թվում է, թե երկիր մոլորակն իր շուրջն է պտտվում, ապա մեծամտությունը վերջնականապես ոչնչացրել է նրան:
Իսկ եթե սա նրա քաղաքական հայրիկի կամ հորեղբոր, գուցե նրան ասպարեզ բերող, այլ խոսքով «ծննդաբերող» ընկերոջ հերթական շախմատային պարտիան է, ապա գևորգին պետք է հուշել, որ նա բենզինոտ ձեռքերով կրակի հետ է խաղում և ինչպես միշտ այլրվելու է:
Ինչևիցե, անկախ այն բանին, նա աջակցում է ՀՀ Վարչապետ Փաշինյանին, թե՝ ոչ, նրա նմանների տեղը քրեակատարողական հիմնարկություն է, քանզի իր գործունեութամբ նա ծառայել է բացառապես իր տիրոջ կամքին: Վստահ եմ՝ այս «զղջումը» հերթական ծառայությունն է: Այժմ ձևանալ, թե մաքուր և կույս «աղջնակ եմ», հերթական անհեթհեթ փորձն է «ազնիվ» ձևանալու: Իսկ առհասարակ նա անվստահելի տիպաժ է և ոչ մի պարագայում հույս չի ներշչնում, քանզի նա բնությանն անհայտ եզրույթն է՝ ով ցանկացած պահի, անգամ կույս կամ հղի վիճակում կարող է հաճույք ստանալ:
Երբ ասում էի՝ երջանիկ են այն մարդիկ՝ ովքեր չեն ճանաչում գևորգ կոստանյանի տեսակին, հենց սա ի նկատի ունեի: Ողբամ ընդ քեզ, գևորգ…

ՀՀ նախկին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան