Search
Close this search box.

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետ Ավինյանի հետ

Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ղեկավար Արսեն Համբարձումյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Սպարտակ Սեյրանյանը վարչապետ Փաշինյանի հետ չեն հանդիպել, թեեւ շենք մտնելուց առաջ նման խոսակցություններ էին պտտվում։

Փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո՝ լրագրողների հետ զրույցում, Արսեն Համբարձումյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետի պայմանավորվածության մասին չի նշել։

«Ունեցել ենք շատ շահագրգիռ, օգտակար քննարկում, հարցերի լայն շրջանակ, կարծում եմ, հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,–ասել է Արսեն Համբարձումյանը ։

Նա ասել է, որ հետագա զարգացումների մասին կասեն հետագայում։