Search
Close this search box.

Սպանությունը տեղի է ունեցել վարչապետի պարգևատրած զենքով

Երեկ, Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։

Այս մ ասին հայտնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։