Search
Close this search box.

Երևանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի աշխատանքները

Այսօրվանից՝ հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Այսօր նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ՖՄԽ-ի նախագահի կողմից Ֆրանկոֆոնիայի աշխատանքների մեկնարկի տալը:

Լինելու են ներածական առաջարկներ, օրակարգի հաստատում և աշխատանքների ծրագրավորում, 104-րդ նստաշրջանի զեկույցի ծրագրի հաստատում (Փարիզ, հուլիսի 3, 2018թ.): Քննարկվելու են քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, լինելու է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ և այլն:

Ելույթ է ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Քննարկվելու է նաև 17-րդ գագաթաժողովին ուղղված կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի ուսումնասիրում (լիիրավ անդամ երկրների դռնփակ նիստ 1+4 ձևաչափով):

Նշենք, որ որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակված է Ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի ձևի և կառուցվածքի հիման վրա: Նուռը հանդիսանում է գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Իսկ Կազմակերպության դինամիկ առաջընթացը ներկայացնելու և հինգ գույների միջև կապը ցույց տալու համար նռները պատկերված են հետագծերով՝ ստեղծելով շարժման և արագության տպավորություն:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը: