Search
Close this search box.

ՔՊ-ն իրավունք չունի մենաշնորհել ժողովրդական հեղափոխությունը

Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի կողմից թավշյա հեղափոխությանն աջակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վերջին օրերին դարձրել են շահարկման թեմա՝ այսպես ասած մենաշնորհելով հեղափոխություն ասվածը:

Գաղտնիք չէ, որ երբ մայրաքաղաքում սկսվեցին դեռևս սակավամարդ ցույցերը՝ դրանից անմիջապես հետո Ծառուկյանի հազարավոր թիմակիցներ ակտիվորեն մասնակցել են այդ բողոքի ակցիաներին: Այդ ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանի հորդորով դերակատարում է ունեցել նաև Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները մշտապես բարձրաձայնող «Համերաշխություն» ՀԿ-ն, որի նախագահ Արմեն Ներսիսյանի ու երիտթևի պատասխանատու Արամայիս Խաչիկյանի հետ է զրուցել Slaq.am-ը: