Search
Close this search box.

Սպանել են նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյին

«Հրազենային վնասվածք ստացած Կարո Կարապետյանին մահացած վիճակում տեղափոխել են բժշկական կենտրոն»,-տեղեկացնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:

Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր: