Search
Close this search box.

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Բարսելոնայի Սան Պաու քաղաքի հիվանդանոցում 85 տարեկանում մահացել է հանրահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն, հաղորդում է El Espanol-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի աղբյուրները:

Աղբյուրը նշում է, որ երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի կեսերին: Դեռեւս չի հաղորդվում մահվան պատճառը:

Երգչուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ  նա միզապարկի հետ կապված խնդիրներ ուներ:

Թաղման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: