Search
Close this search box.

Վալերի Օսիպյանը Երևանի նոր ոստիկանապետ է նշանակել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։
Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։