Search
Close this search box.

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով՝ զոհվել Է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Կարապետյանը գտնվում Էր կործանված ուղղաթիռում»,-ասել Է նա:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Կարապետյանն արձակուրդում Էր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ՏԱՍՍ-ն առայժմ չունի: