Search
Close this search box.

Լյովա Խաչատրյանը կլքի ԲՀԿ-ն. նոր կուսակցություն է հիմնում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել և մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»: