Search
Close this search box.

Արծվիկ Մինասյան. Սիրում և հարգում եմ բոլորիդ

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցերի հետ։

Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։

Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։