Search
Close this search box.

Արմավիրի մարզպետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա Ֆեյսբուք իր էջում գրառում է:

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար: Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը: Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»,-ասված է գրառման մեջ: