Search
Close this search box.

Տիգրան Ուրիխանյան. Ես համաձայնություն չեմ տվել օրենքի փոփոխության նախագծին այն տեսքին, որով այն դրվել է քվեարկության

«Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքը համաձայնություն չի տվել այն տեսքով նախագծին, որ դրվել է քվեարկության:

«Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը (Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը, որը ստորև ներկայացված պատկերում է- Խմբ.), թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայլ կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել», ասված է հաղորդագրության մեջ:


Տիգրան Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը: Այն է՝ «Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Ըստ՝ այդմ պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնները նշված են օրենքում պարտավոր կլինեն ներկայանալ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին նաև այն դեպքում, եթե ազատվել են զբաղեցրած պաշտոններից»: