Search
Close this search box.

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 երկրների ղեկավարներ

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 պետության ղեկավարներ: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը տեղեկացրեց, որ ներկայումս այդքան երկրների ղեկավարներ են հաստատել իրենց մասնակցությունը:

«Իրենց մասնակցությունն է հաստատել երկու փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Դա այս պահի դրությամբ: Մենք դեռ ունենք գրանցման համար մի քանի օր ժամանակ, այս թիվը կարող է աճել: Իր բովանդակությամբ այս միջոցառումն իսկապես աննախադեպ է լինելու՝ կապված նաև Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Եթե համեմատենք  Ֆրանկոֆոնիայի նախորդ միջոցառումների հետ, ապա կարող ենք ասել, որ այս միջոցառումը ներկայացուցչական առումով առանձնանում է»: