«Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին ուշագրավ «ժառանգություն» է թողել՝ աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ:
«Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաև մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքն այս ոգելից խմիչքի մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան:
«Այո, շատ հետաքրքիր և էկզոտիկ խմիչք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել»,- ասել է նա»,-գրում է թերթը: