Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է

Շառլ Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է`  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի ու մեր երկրի պատմության համար: Մահացել է ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: