Search
Close this search box.

ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի սատարի Սասուն Միքայելյանի որդուն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հոկտեմբերի 1-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրված է հաղորդագրությունում:

Սևակ Միքայելյանը ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավոր,  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21ին:  Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվե է 5 թեկնածու: