Search
Close this search box.

Հոկտեմբերի 1-ից արգելվում է պոլիէթիլենային փաթեթների արտադրությունը, ներկրումը և սպառումը

Վրաստանում հոկտեմբերի 1-ից շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով արգելվում է 15 միկրոնից քիչ հաստության պոլիէթիլենային փաթեթների արտադրությունը, ներկրումը և սպառումը:

Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրված նոր արգելքը որոշվել է Վրաստանի կառավարության հրամանով հաստատված պլաստիկ փաթեթների կարգավորման տեխնիկական կանոնակարգով: Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նոր քաղաքականության շրջանակում, 2019 թվականի ապրիլի 1-ից Վրաստանում կարգելվի ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումը և սպառումը:

Վրաստանի տարածքում հնարավոր կլինի արտադրել, ներկրել և սպառել միայն Վրաստանի չափորոշիչներին համապատասխան բիոդեգրադացվող և վերամշակվող փաթեթներ: