Search
Close this search box.

Այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կսկսեմ․ Փաշինյան

Խորհրդարանի և կառավարության համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ է նոր խորհրդարան, և դրա համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ դրա համար կա նաև ժողովրդական պահանջ։

Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է աշխատանքային քննարկումներ ունենալ խորհրդարանական ուժերի հետ՝ այդ արտահերթ ընտրությունների շուրջ կոնսենսուսի հասնելու համար, իսկ ավելի ուշ կսկսվեն պաշտոնական քննարկումներ այդ հարցի վերաբերյալ։

Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը համաձայնության կհասնեն և կարիք չի լինի ժողովրդական զանգվածներին ներգրավել։ Բայց եթե դրա կարիքը լինի, Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ժողովուրդն իրեն կմիանա։