Search
Close this search box.

Ալիևի վարչակազմ. Ադրբեջանը պատրաստ  է կառուցողական բանակցությունների

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը. հայտնում է haqqin.az-ը:

Նա  նաև անդրադարձել է Դուշանբեում Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցին` նշելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տարվում են հենց Ադրբեջանի և Հայաստանի միջև` որպես հակամարտության կողմերի»,- նշել է  Հաջիևը:

«Հավելեմ նաև, որ այդ նուն ձևաչափի շրջանակում Նյու Յորքում սեպտեմբերին, իսկ հուլիսին Բրյուսելում կայացել են Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումները: Մենք դրական ենք գնահատում դա: Ադրբեջանը միշտ պատրաստ  է կառուցողական բանակցությունների և ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստող շփումներին»,- ասել է  նա:

Հաջիևը կրկին խոսել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հայկական զորքերի առկայության մասին` նշելով, որ հենց դա է հրադադարի խախտման պատճառը, և որ դրա մեղավոր միշտ եղել է հայկական կողմը: