Search
Close this search box.

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի պայմանները թեթևացվում են

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրով հնարավոր կլինի բնակարան գնել 30 տոկոսի փոխարեն մինչև իսկ 10 տոկոս կանխավճարով։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրավ դնել մեկ այլ անշարժ գույք։ Իսկ այլ դեպքերում հնարավոր կլինի գնել մինչև 20 տոկոս տոկոսադրույքով։ Այս ամենի մասին մանրամասներն ուղիղ եթերում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերում բնակարաններ գնելու դեպքում հնարավոր կլինի հիպոթեքային վարկը վերցնել մինչև 30 տարի ժամկետով, իսկ երկրորդային շուկայից գնելու դեպքում՝ 20 տարի ժամկետով։

Ուժի մեջ է նաև եկամտահարկի վերադարձը, որը վարչապետի բնորոշմամբ՝ թույլ կտա գրեթե անտոկոս դարձնել վարկը, քանի որ տոկոսային գումարները հնարավոր կլինի վերադարձնել եկամտահարկի միջոցով։