Search
Close this search box.

Մակեդոնացիների 91 տոկոսից ավելին կողմ է երկրի անվանափոխությանը

Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության անվանափոխելու հարցով պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հունաստանի հետ, որն իր համանուն տարածքի հետ շփոթությունից խուսափելու համար պահանջել էր Մակեդոնիայի անվանափոխություն։ Ձեռք բերված համաձայնությունը վերացնում է խոչընդոտները Մակեդոնիայի եվրաինտեգրման ճանապարհին։

Քվեաթերթիկների 85․71 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ անվանափոխությանը կողմ է հանդես եկել մասնակիցների 91․25 տոկոսը։