Search
Close this search box.

«Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք ու քանդենք այդ գորդյան հանգույցները». Լուկաշենկոն` Արցախի հիմնահարցի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ու Պուտինն ուրբաթ մասնակցել են Տաջիկստանում անցկացված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

«Անվտանգության հարցը, կարելի է ասել, գագաթնաժողովի առանցքային հարցն էր: Բոլոր նախագահներն են այդ մասին ասում: Նույնիսկ մենք՝ հանգիստ Բելառուսը, մշտապես այդ մասին ենք ասում՝ հաշվի առնելով նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք պարունակում են արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի գործողությունները մեր սահմանների մոտ, Միութենական պետության սահմանների մոտ»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անվտանգության ոլորտում գերիշխող են նաև այլ՝ ռազմական գործոնները, որոնք քննարկվել են Դուշանբեում:

«Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի գործոնները: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք ու քանդենք այդ գորդյան հանգույցները»,- հավելել է նա: