Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։