Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք չունի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի խաղին, չնայած տեղի լրատվամիջոցները նախապես նշել էին, որ հայ ֆուտբոլիստը աջ ոտնաթաթի վնասվածք ունի և կարող է բաց թողնել այդ հանդիպումը:

Լոնդոնի «Արսենալը» 1/16 եզրափակիչ փուլի խաղում սեփական դաշտում ընդունել էր 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բրենտֆորդին»: Լոնդոնցիները չնայած հաղթեցին 3:1 հաշվով, սակայն այն մեծ դժվարությամբ տրվեց, քանի որ կարգով ցածր մրցակիցը լուրջ դիմադրություն ցույց տվեց մինչեւ վերջին պահը, քանի դեռ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ավելացված ժամանակի 3-րդ րոպեին չխփեց երրորդ գոլը: Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 75-րդ րոպեին փոխարինվեց:

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին: Այդ օրը «զինագործները» Անգլիայի առաջնության շրջանակում սեփական դաշտում կընդունեն 4-րդ տեղում գտնվող «Ուոտֆորդին»: