Search
Close this search box.

Խղճահարությունը որպես գեղարվեստական գիծ ռուսական արդի դրամատուրգիայում

Իրապաշտությունը մասամբ արդիականացվում է, մոդեռնիզացվում եւ կարող է սինթեզվել այլ գեղարվեստական համակարգերի պոտեիկ տարրերի հետ։ Մասնավորապես, ի հայտ է գալիս իրապաշտության այնպիսի հոսանք, ինչպիսին է «խիստ սենտիմենտալիզմը», որը այլ բան չէ, քան խիստ ռեալիզմի եւ սենտիմենտալիզմի զուգորդումը։ Այս ուղղության վարպետ է ճանաչվել Նիկոլայ Կոլյադան։

Նրա «Գնա, հեռացիր» պիեսում /1998/, վերակենդանացված է գրականության մեջ փոքր մարդու գիծը։ «Մարդիկ, որոնց մասին ես գրում եմ, գավառների մարդիկ են ․․․ Նրանք ձգտում են մեկ թռիչքով հաղթահարել ու անցնել ճահիճը, սակայն Աստված նրանց թեւեր չի տվել»։

Պիեսի գործողությունները կատարվում են ոչ մեծ գավառական քաղաքում, որը գտնվում է զորամասի հարեւանությամբ։ Զինվորներից միայնակ կանայք երեխաներ են ունենում եւ մնում միայնակ մայրեր։ Այդ քաղաքի բնակիչների կեսին, եթե նույնիսկ հաջողվում է դուրս գալ աղքատությունից, չի հաջողվում լինել երջանիկ։

Հերոսուհին Լյուդմիլան է, ում կյանքը դարձրել է դաժան, սակայն իր հոգու խորքում նրանում պահպանվել է ջերմությունն ու քնքշանքը, եւ սիրո խորքերը զգալու կարողությունը, ինչով պայմանավորված էլ նա հայտարարություն է տալիս, որ կցանկանար ծանոթանալ տղամարդու հետ, ընտանիք կազմելու համար։ Նրա կյանքում հայտնվում է ոմն Վալենտին, որին իրականությունը, սակայն հիասթափեցնում է, քանի նա ցանկանում էր գտնել ուժեղ եւ ապահովված կյանքի ընկերոջ։

Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքը թաղվում է հարբեցողության մեջ, իսկ Վալենտինը գալու էր այդ քաղաք հենց շաբաթ եւ կիրակի օրերին։ Հերթական խրախճանքի ժամանակ զինվորականներից ոմանք վիրավորում են Լյուդմիլային եւ Վալենտինը փորձում է միջամտել։ Դա Լյուդմիլայի համար բացառիկ շոկ էր, քանի որ առաջին անգամ իր կյանքում, իսկ նա արդեն հասուն աղջիկ ուներ, նրա պատիվն է փորձել պաշտպանել տղամարդ։ Լյուդմիլան սկսում է արտասվել ուրախությունից այն բանի համար, որ նրան վերաբերվել են որպես մարդու։

Սենտիմենտալ այն գիծը, որն առկա է Կոլյադայի պիեսում, փորձում է ցույց տալ, թե որքան կար բարության եւ մարդասիրության կարիքը մարդկանց մոտ։Այն, որ բոլոր մարդիկ դժբախտ են,Կոլյադան փորձում է ապացուցել նաեւ իր մյուս ստեղծագործությունների հերոսների վրա շեշտադրումներ անելով։ Խղճահարությունը զգացվում է Կոլյադայի բոլոր պիեսներում եւ դառնում նրա ստեղծագործության հատկորոշիչը:

 

Նյութը պատրաստեց` Սիս Վանը: