Search
Close this search box.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի  արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ միասին հաջողենք մեր սկսած գործը: Իմ թիմի հետ նախորդ երկու ամիսներին մշակել ենք հաջող ծրագրեր:  Մեր տեսլական է, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն տանք յուրաքանչյուրին: Մեր երկրի ամեն մի համայնքում լինեն գոնե մեկ ֆուտբոլային դաշտ: Մեր նպատակն է լայն զանգվածներին հնարավորություն տալ ֆուտբոլ խաղալ»,-իր ելույթում նշեց ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՖՖ այսուհետ փակելու է ֆեդերացիայի և ակումբների միջև եղած թշնամանքը:

«Մենք չենք օգտագործել մեր ամբողջ ներուժը մինչ այս: Լուրջ ուշադրություն ենք դարձնելու աղջիկների ֆուտբոլի զարգացման վրա:  Համագործակցելու ենք նաև Առողջապահության նախարարության հետ: Աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,-նշեց Վանեցյանը:

Հիշեցնենք. որ ՀՖՖ 16 տարի շարունակ ղեկավարել է Ռուբեն Հայրապետյանը, ով ներկար չէր ֆեդերացիայի արտահերթ նիստին: