Search
Close this search box.

«Սանիթեք»-ը վստահեցնում է՝ շուտով աղբահանության հարցը կկարգավորվի

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նոր մեքենաներն արդեն համալրել են ավտոպարկը և վաղ առավոտից միացել աղբահանության գործին։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։

Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։

Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրներն ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»: