Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է Press TV-ն: Անհայտ անձինք կրակ են բացել ռազմական շքերթի ժամանակ: Հաղորդվում է մի քանի զոհի մասին, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: Ինչպես նաև հաղորդվում է մի քանի տուժածի մասին:

Ռազմական շքերթներն այսօր անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում: Դրանք նվիրված են 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմին: