Search
Close this search box.

Հովհաննես Չեքիջյան. Ես երաշխավորում եմ Նաիրա Զոհրաբյանին

Սիրելի Երեւանցիներ,

Նոր Հայաստանում, նոր մթնոլորտում Երևանը առաջիկայում ընտրելու է ավագանի և քաղաքապետ:  Մեր մայրաքաղաքի խնդիրները շատ են, խնդիրներ, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում: Խնդիրները շատ են նաև այն պատճառով, որ հաճախ մենք՝ երևանցիներս՝ պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացի, բավարար սիրով եւ ուշադրությամբ չենք վերաբերվել մեր քաղաքին:

Երևանի խնդիրները լուծելու համար առաջին հերթին պետք է Երևանը անմնացորդ սիրել, մինչև վերջին նյարդը զգալ Երևանի ցավն ու հոգսերը: Երևանի խնդիրները լուծելու համար ինչ-որտեղ նաև պետք է լինել մայրաքաղաքի ֆանատիկ՝ հավատալ հաջողությանն ու վճռական գնալ առաջ:

Ես իմ վաստակով ու հեղինակությամբ երաշխավորում եմ, որ Նաիրա Զոհրաբյանն այն մարդն է, ով Երևանի կառավարումը կիրականացնի ստեղծագործ ու գրագետ աշխատանքի մթնոլորտում, կհավաքի պրոֆեսիոնալ եւ սրտացավ մարդկանց թիմ ու մեր հնագույն քաղաքին կբերի 21-րդ դարի ժամանակակից լուծումներ:

Հովհաննես Չեքիջյան Հայաստանի Ազգային Հերոս, խմբավար, դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ