Search
Close this search box.

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: